Բելառուսը դարձել է ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։


Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստանայի Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ ամդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։


Այսպիսով, Բելառուսը դարձել է «ՇՀԿ ընտանիքի» թվով տասներորդ անդամը։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։


Ղազախստանի նախագահ Կազիմ-Ժոմարտ Տոկաևը ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Բելառուսը կարճ ժամանակում ավարտել է բոլոր ընթացակարգերը կազմակերպության լիիրավ անդամակցության համար։